Օրինական գործող շուկաներն ավելի քան 3000 վաճառատեղ են առաջարկում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2011 21:58

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը աշխատանքային քննարկում էր հրավիրել մայրաքաղաքի շուրջ 3 տասնյակ շուկաների տնօրենների մասնակցությամբ:
Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ բացօթյա ապօրինի առևտրի կանոնակարգման և դրանք սահմանված վայրեր տեղափոխելու գործընթացը շարունակվելու է: <<Խնդիր է դրված բացօթյա առևտրով զբաղվողներին ապահովել համապատասխան տեղերով, որտեղ նրանք կշարունակեն իրենց առևտրային գործունեությունը>>:
Ներկայացվեց, որ մայրաքաղաքի մայթերն ու հանրային օգտագործման այլ վայրերը բացօթյա ապօրինի առևտրից ազատելուց հետո շուկաներն ավելի քան 3000 վաճառատեղ են առաջարկել:

Տարոն Մարգարյանը նաև ընդգծեց, որ վարչական շրջաններում գործող շուկաների զբաղվածության ընդհանուր պատկերն ունենալուց հետո քաղաքապետարանը որոշակի քայլեր կձեռնարկի նաև նոր փոքր շուկաների կառուցման ուղղությամբ, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Շուկաների կազմակերպիչներն ու տնօրենները պատրաստակամություն հայտնեցին հնարավորության դեպքում նույնիսկ զեղչեր կիրառել:
Քաղաքապետի առաջին տեղակալը ներկաներին մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ այս հարցում հետքայլ չի լինելու, ուստի հորդորեց առավել հետևողական լինել աշխատատեղերն ըստ պահանջի ու քանակի ապահովելու հարցում:

Դիտվել է 2357 անգամ:
Print Friendly

Leave a Reply