Մահապարտ ահաբեկիչը գոռացել է “ես բոլորիդ կսպանեմ”,«Դոմոդեդովո»-ում զոհերի թիվը հասել է 35-ի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | January 24, 2011 18:37
Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում այսօր տեղի ունեցած պայթյունի զոհվածերի թիվը հասավ 34-ի։
Վիրավորների թիվը անցնում է 168-ից, որոնցից 20-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։Հոսպիտալացվել է ևձ հոգի74- Այս տվյալները ՌԻԱ-Նովոստի գործակալությունը հայտնել է ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարի օգնական Սոֆիա Մալյավինան։ը
«34մարդ է զոհվել», – ասել է նա։
Նրա խոսքերով, խիտ ծխի պատճառով հնարավոր չէ ճշգրիտ որոշել տուժածների քանակը։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16:32 րոպեին ուղեւորների ժամանման սրահում։
Ականատեսի վկայությամբ մահապարտ ահաբեկիչը գոռացել է “ես բոլորիդ կսպանեմ”
Երեւանից ժամը 17:55-ին Մոսկվա թռչող ինքնաթիռը (թռիչքը 2.5 ժամ է տեւում) վայրէջք կկատարի հենց «Դոմոդեդովո»-ում:
Իսկ Մոսկվայից Երեւան ուղեւվորվող «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռը ժամը 16:35-ին նորմալ վայրէջք է կատարել Երեւանում:







Facebook
Tweet This
Email This Post
