Համագործակցության պայմանագրեր պաշտպանության նախարարության և ԲՈՒՀ-երի միջև

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 24, 2011 18:00

ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ու Ռուս-հայկական սլավոնական համալսարանի միջև այսօր ստորագրվել են համագործակցության պայմանագրեր:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ ԲՈՒՀ-երի հետ համագործակցության պայմանագրերը ուսանողներին հնարավորություն կտան իրենց ուսումնական պրակտիկան անցկացնել պաշտպանական գերատեսչությունում, իսկ նրանցից լավագույնների համար հնարավոր է լինեն պաշտպանության նախարարությունում աշխատանքային  գործունեության հեռանկարներ:

Միջոցառմանը մասնակցող ռեկտորները պաշտպանության նախարարին շնորհակալություն են հայտնել համագործակցության ընդլայնման համար` նշելով, որ այս նախաձեռնությունը կարող է նպաստել, որպեսզի ուսանողներն իրենց ակադեմիական գիտելիքները լրացնեն գործնական հմտություններով և միաժամանակ իրենց գիտելիքներով նպաստեն պաշտպանական գերատեսչության աշխատանքներին:

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply