ԱՄՆ-ում վախճանվեց ֆիթնեսի կնքահայրը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 24, 2011 18:45
Ֆիթնեսի կնքահայր համարվող`96-ամյա Ջեք Լալաննը վախճանվեց ԱՄՆ-ում: Հատկապես նրան է ԱՄՆ-ն պարտական այսօր առողջ կենսակերպի պաշտամունքի համար: Մանկուց նա տառապում էր նյութափոխանակության խանգարմամբ և որպեսզի պայքարեր հիվանդության դեմ`սկսեց մարզվել: Իր առաջին մարզասրահը նա կառուցեց 15 տարեկանում, ըստ որում` սարքավորումները ինքը նախագծեց:
1959 թվականից Լալաննը հեռուստատեսությունում դարձավ ֆիթնես ծրագրերի անփոխարինելի հաղորդավարը: Լալաննը գրել է մի քանի գրքեր և ստեղծել է մարզական 2 կենտրոններ: Մինչ կյանքի վերջին օրերը նա օրական 2 ժամ մարզվում էր: Ինքը կատակել է.«Ես երբեք չեմ մեռնելու. դա կարող է փչացնել իմ իմիջը»:
Ջեք Լալաննի մահվան պատճառը թոքերի արագընթաց բորբոքումն էր: Նա մահացավ` իր ընտանիքի անդամներով շրջապատված, երբ դիտում էր ամերիկյան ֆուտբոլային խաղը:
70 տարեկանում նավաքարշ բանվորի նման Խաղաղ օվկիանոսի ափամերձ տարածքում`Լոնգ Բիչ շրջանում, 2 կմ երկայնքով քարշ էր տալիս պարանով միմյանց կապած 70 նավակ:
Նյութը պատրաստեց Գոհար Բարսամյանը






Facebook
Tweet This
Email This Post
