“Հարավկովկասյան երկաթուղին” արձագանքում է Երևանի քաղաքապետի նախաձեռնությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հունվարի 24, 2011 17:05

Գործարար շրջանակների հետ համագործակցված աշխատելու՝ Երևանի քաղաքապետի նախաձեռնությանն արձագանքել է <<Հարավկովկասյան երկաթուղի>> ընկերությունը:
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային քննարկման  ժամանակ հստակեցվեցին այն խնդիրներն ու  ծրագրերը, որոնց շրջանակներում քաղաքապետարանն ու երկաթուղին կհամագործակցեն:

Քաղաքապետի խորհրդական Աշոտ Մնացականյանը նշեց, որ քաղաքային իշխանությունները մեծ կարևորություն են տալիս գործարար միջավայրի զարգացմանը: Երկաթուղի-քաղաքապետարան համագործակցության հիմնական առանցքը տրանսպորտային ոլորտն է:
Համատեղ քննարկման ընթացքում նախանշվեցին նաև այլ ուղղություններ, որտեղ համագործակցելու հեռանկար կա:


Դիտվել է 1060 անգամ:

Leave a Reply