Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը վերսկսում է իր աշխատանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2011 17:03

Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկամսյա գործադուլներից հետո երկուշաբթի`հունվարի 24-ին, հայտարարել է գործադուլի ավարտի մասին: Գործադուլը ավարտվել է երկուստեք համաձայնություններ ձեռք բերելուց հետո:

Հիշեցնենք, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը գործադուլ է անցկացրել` պահանջելով աշխատավարձի բարձրացում: Գործադուլային պատժամիջոցը հանգեցրել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի`  Իսրայել ծրագրած այցի չեղյալության:

Գործադուլը սկսվեց այն իրողությունից հետո, երբ ֆինանսների նախարարության հետ բանակցությունները` աշխատավարձի բարձրացման շուրջ, ձախողվեցին:

Նյութը պատրաստեց Գոհար Բարսամյանը

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply