ՊՆ խոսնակ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 24, 2011 16:52

Ադրբեջանի լրատվամիջոցները, հղում կատարելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հայկական կողմից, մասնավորապես, Իջևանի և Նոյեմբերյանի մի շարք բնակավայրերից, ադրբեջանական Ղազախի շրջանը գնդակակոծության է ենթարկվել:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը Panorama.am կայքին հաղորդեց, որ ադրբեջանական կողմը  հերթական ապատեղեկատվությունն է տարածել:

Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին:

Դիտվել է 1594 անգամ:
Print Friendly

Leave a Reply