Վրացիները կրակ են բացել Հարավային Օսիայի պաշտպանական դիտակետի ուղղությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 1, 2009 16:24

Ինչպես հաղորդել է «ИТАР-ТАСС» գործակալությունը, Վրաստանի տարածքից կրակել են Հարավային Օսիայի պաշտպանական դիտակետի վրա: Հարավային Օսիայի ՊՆ նախարար Յուրի Տանաևն ասել է, որ մոսկովյան ժամանակով առավոտյան 9.25-ի կողմերը   վրացական Դիցի գյուղի մոտակայքից նռնականետից երկու անգամ կրակ են բացել Հարավային Օսիայի պաշտպանական դիտակետի վրա:

Ըստ նախարարի` տուժածներ չկան: «Vesti.ru»-ի հաղորդմամբ` սա վերջին շրջանի երկրորդ դեպքն է. հուլիսի 30-ին վրացական Նիկոզի գյուղի մոտակայքից կրակ էր բացվել Ցխնիվալիի ուղղությամբ:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply