Պակիստանում վախճանվել է «Թալիբան» շարժման հիմնադիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2011 16:39

Կիրակի  Պակիստանում վախճանվել է տեղի թալիբների կողմից գերեվարված «Թալիբան» շարժման հիմնադիրը` պակիստանյան բանակում պաշտոնաթող գնդապետ Սուլթան Ամիր Թարարը, ով հայտնի է Իմամ անվամբ: Հատկապես նա էր կանգնած Աֆղանստանում Թալիբան շարժման աղբյուրների մոտ: ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ`հեռանալով զինվորական ծառայությունից` Թարարը մինչ վերջին ժամանակներս հեղինակային ֆիգուր էր, ով ազդեցություն ուներ  Աֆղանստանի և Պակիստանի թալիբների վրա: Սակայն 2010 թվականի մարտին Իմամին գերեվարեցին «Ասիական վագրերը»: Նրա հետ գերեվարվել էին պակիստանցի 2 քաղաքացիներ: Ահաբեկիչները պահանջել են ահռելի չափերի փրկագին, ինչը գնդապետի ընտանիքը այդպես էլ չկարողացավ վճարել: Նախնական տվյալներով` գերեվարողները մահապատժի են ենթարկել Թարարին, քանի որ իրենց  պահանջները չեն բավարարվել: Մեկ այլ վարկածի համաձայն` գնդապետը վախճանվել է սրտի նոպայից:

Նյութը պատրաստեց Գոհար Բարսամյանը

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply