Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԵԽԽՎ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2011 16:38

Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ–ական պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանն այսօր առավոտյան ընտրվել է ԵԽԽՎ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ։ Այս մասին Tert.am–ին Ստրասբուրգից տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ այսօր մեկնարկում է ԵԽԽՎ 2011թ. առաջին լիագումար նիստը։ Նիստի մեկնարկից առաջ էլ տեղի են ունեցել ԵԽԽՎ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի ընտրությունները։

Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ, այս անգամ հիշյալ հանձնաժողովի նախագահի ընտրություններում առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Հերմինե Նաղդալյանն ու Իտալիայի պատվիրակության մի անդամ։ 24 ձայնով հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հեմինե Նաղդալյանը։ Իտալացի պատվիրակը ստացել է 20 ձայն։

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ տնտեսական հարցերով հանձնաժողովը կնախագահի մեկ տարի։

Դիտվել է 1738 անգամ:
Print Friendly

Leave a Reply