Ինչո՞վ է զբաղվում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 24, 2011 16:35

Հղվելով Մոսկվայի թատերական շրջանակներում սեփական աղբյուրների վրա, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հունվարի 22-ին հայտնել է, որ Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Թոլադ Բյուլբյուլօղլին հանդիպել է մոսկովյան թատրոնների ադրբեջանցի դերասանների հետ` պահանջելով չմասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին առաջին գեղարվեստական` «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանման աշխատանքներին (http://www.yerkramas.org/2011/01/22/strannaya-narodnaya-diplomatiya-azerbajdzhanskogo-posla/):

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, ադրբեջանցի դերասանը, որի մասնակցությամբ դեկտեմբերին նկարահանվել են մի շարք տեսարաններ, հրաժարվել է մասնակցել նախագծին` «Ընդհատված երգը» ֆիլմի դեմ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ծավալած թունոտ արշավի պատճառով:

Նկարահանող խմբին այսօր չի հաջողվել «Երկրամաս» թերթի հրապարակած տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունից:

Թեմայի վերաբերյալ բոլոր նորությունները պարբերաբար կհրապարակվեն «Ընդհատված երգը» ֆիլմի`  www.prervannaya-pesnya.ru պաշտոնական կայքում: Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» կինոնկարի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Ֆիլմի նպատակն է` անաչառ մոտեցմամբ ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված այն իրականությունը, որն այսօր խոչընդոտում է երկու ժողովուրդների համակեցությանը: Կինոնկարի պրեմիերան տեղի կունենա մայիսի վերջին:

Դիտվել է 1849 անգամ:
Print Friendly

Leave a Reply