Ռուսական համազարկային -հրթիռային համակարգեր Հարավային Օսիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 24, 2011 15:45
Հարավային Օսիայում տեղաբաշխված ռուսական ռազմական հենակայանում տեղակայել են 120 կմ հեռահարությամբ` “Точка-У” համալիրներ: Աղբյուրի խոսքով`«Վրաստանի հատուկ ծառայությունները տեղեկացրել են Հարավային Օսիայում հրթիռային զենքի առկայության մասին, որն ընդունակ է իր ռազմավարական –տեխնիկական տվյալներով արդյունավետ արձագանքել Թբիլիսիի ցանկացած ագրեսիային»:
Իսկ ավելի վաղ տեղեկացվել է, որ ռուսական չորրորդ ռազմական հենակայանում կան համազարկային «Սմերչ» համակարգեր` Վրաստանի հնարավոր հարձակումները կանխելու նպատակով: Օպերատիվ- ռազմավարական հրթիռային`”Точка-У” համալիրը զինուժում կիրառության է մտել 1989 թվականից: ՆԱՏՕ-ի նույնօրինակը Scarab B-ն է: Դաշնային ուժերը այս զենքը կիրառել են Չեչնիայի ռազմական հաստատությունների դեմ:
Իսկ համազարկային հրթիռային«Սմերչ» համակարգը Խորհրդային բանակում կիրառվել է 1987 թվականից« Զենքի հեռահարությունը 70 կմ է, իսկ համազարկի ամբողջական ժամանակը 38 վայրկյան է, ընդգրկման մակերեսը`67,2 հա: Այս զինատեսակները տեղաբաշխվել են նաև Աբխազիայում:
Նյութը պատրաստեց Գոհար Բարսամյանը






Facebook
Tweet This
Email This Post
