Նախարարի այցելած բոլոր նոտարական գրասենյակները փակ են եղել. Ղեկավարներին խիստ հանձնարարական է տրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2011 15:23

Արդարադատության նորանշանակ նախարար       Հրայր Թովմասյանն այսօր առավոտյան, որպես շարքային քաղաքացի որոշել էր նոտարական գործարք կատարել, ինչը սակայն չի հաջողվել, քանի որ առավոտյան ժամը 9-ին նախարարի այցելած 15 նոտարական գրասենյակներից և ոչ մեկը բաց չի եղել: Ըստ մեր աղբյուրի, նախարարը նոտարական գրասենյակներ է այցելել ոչ միայնակ, նրա հետ ևս մի քանի հոգի որպես շարքային քաղաքացի նոտարական գործարք կատարելու մտադրություն են ունեցել:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ մամլո ասուլիսում Հրայր Թովմասյանն ասել էր, որ առկա խնդիրները պարզելու համար նախարարության աշխատակիցները, որպես շարքային քաղաքացիներ, պատրաստվում են առանց նախազգուշացնելու այցելել համակարգի տարբեր կառույցներ:

Ամենայն հավանականությամբ այսօր տրվեց ակցիայի մեկնարկը: Եվ նախարարն որոշել էր անձամբ պարզել, թե ինչպես են աշխատում նոտարները:
Մեր տեղեկություններով, նաև աշխատավայր գալուց հետո նախարար Հրայր Թովմասյանը նոտարական գրասենյակների ղեկավարներին խիստ հանձնարարականներ է տվել:

Panorama.am

Դիտվել է 1898 անգամ:
Print Friendly

Leave a Reply