Եվրախորհրդարանը հետաքննում է աշխարհում քրիստոնյաների հետապնդման դեպքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2011 15:06

Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում նստաշրջանի ժամանակ բանաձև է ընդունել, որով դատապարտել է քրիստոնյաների հետապնդումը: «Եվրամիությունն այլևս աչք չի փակի ողջ աշխարհում քրիստոնյաների հետապնդման դեպքերի վրա»,- եվրախորհրդարանականների առաջ իր ելույթում հայտարարել է արտերկրի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Փաստաթուղթը արձագանքում է Եգիպտոսում, Նիգերիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում, կիպրոսում, Իրանում , Իրաքում քրիստոնյաների նկատմամբ կիրառած բռնություններին: Բանաձևում նշվում է, որ Եվրոպայում առկա են  կրոնական ազատությունների խախտման դեպքեր: Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը կոչ է արել հետաքննել քրիստոնյաների դեմ բռնության գործողությունները և պատժել մեղավորներին, մերժել է կրոնական զգացմունքների շահագործումը`քաղաքական հակամարտությունների խորացման  նկատառումներով: Փաստաթուղթը հրահանգում է Եվրամիության արտաքին քաղաքականության բարձրագույն ներկայացուցչին մշակել հոգևոր ազատությունների պաշտպանության ռազմավարություն, այն ենթադրում է նաև պատժամիջոցներ այն պետությունների դեմ, որոնք խախտում են հոգևոր համայնքների իրավունքները:

Եվրախորհրդարանը ընդգծել է հոգևոր համայնքների հետ բաց և կանոնավոր երկխոսության կարևորությունը, 17 հոդվածի համապատասխան: Այս փաստաթղթի գործառնությունը դրվել է Եվրամիության բոլոր ինստիտուտներում: Փաստաթղթում խոսվում է բոլոր նախաձեռնությունների աջակցության մասին, որոնց նպատակը հոգևոր համայնքների միջև փոխադարձ հարգանքի և երկխոսության  շարունակությունն է :

Նյութը պատրաստեց Գոհար Բարսամյանը

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply