Եռիշխանություն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 24, 2011 14:43
Երևանում անցկացվող շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում խաղացված 6 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է: Դա կատարվեց այն բանից հետո, երբ սայթաքեց միանձնյա առաջատար Հրանտ Մելքումյանը: Նա առաջին պարտությունը կրեց` զիջելով Ռոբերտ Հովհաննիսյանին: Վերջինս վաստակած 4 միավորով հավասարվեց առաջատարին: Միավորների նույնպիսի պաշար է հավաքել նաև Սամվել Տեր-Սահակյանը, ով ոչ-ոքի խաղաց Ավետիք Գրիգորյանի հետ: Այս շախմատիստներին հաջորդում են 5 խաղացողներ: 3,5-ական միավոր ունեն Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը և Արա Մինասյանը:






Facebook
Tweet This
Email This Post
