Թալմուդի թարգմանությունը իտալերենով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2011 14:34

Պատմության մեջ առաջին անգամ Թալմուդը`կանոնների և հրահանգների ժողովածուն, որը կազմվել է հրեական սրբազան գրքերի մեկնաբանությունների հիման վրա և կարգավորում է հավատացյալ հրեաների հոգևոր – իրավական հարաբերությունները և կենցաղը, կթարգմանվի իտալերենով: 20 թարգմանիչ կթարգմանի Թալմուդը 4 տարիների ընթացքում:Իտալական հրատարակչությունը 2 հատոր է նախատեսում: Թալմուդի` իտալերեն թարգմանության համար կրթության նախարարությունը հատկացրել է 5 միլիոն եվրո: Իտալիայի կրթության նախարարությունը հայտարարել է, որ իտալերենով թարգմանության ընթացքին կարելի է հետևել ինտերնետային հատուկ կայքէջով:  Ելքային տեքստից ժամանակակից իվրիտով Թալմուդի ամբողջական թարգմանությունը իրականացրել է  ռաբբի Ադին Շտեյնզալցը:

Նյութը պատրաստեց Գոհար Բարսամյանը

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply