Աստանայում վթարային վայրէջք է կատարել Ալմա Աթա-Պավլոդար չվերթն իրականացնող ինքնաթիռը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 1, 2009 15:50

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի օդակայանում վթարային վայրէջք է կատարել «Air Astana» ավիաընկերության Ալմա Աթա-Պավլոդար չվերթն իրականացնող ինքնաթիռը:

«vesti.ru»-ի հաղորդմամբ`Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել արգելակող համակարգի խափանման պատճառով: «Վթարային վայրէջքը հաջող է ընթացել, և տուժածներ չկան»,-հաղորդել է նախարարությունը:

Օդանավում եղել է 72 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Դիտվել է 1651 անգամ:
Print Friendly

Leave a Reply