Ֆրանսիան և Ավստրիան 2010 թվականին հակասեմիտիզմը առաջնորդող երկրներ են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 24, 2011 13:39
Կիրակի Իսրայելում հրապարակվել է հրեական «Սոհնութ» գործակալության հաշվետվությունը, համաձայն որի` Ֆրանսիան և Ավստրիան զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը հրեաներին չհանդուրժող երկրների վարկանիշում:
Հաշվետվության տվյալների համաձայն` 2010 թվականին նկատվել է հակասեմիտական միջադեպերի քանակի նվազեցում, սակայն ամեն դեպքում` ցուցանիշը բավական բարձր է որակվել: Հաշվետվությունը նաև գրանցել է կազմակերպված գործողությունների կտրուկ ուժեղացում, որի նպատակը Իսրայելի ապալեգիտիմացումն է: Այս հարցում առաջատար են իսլամական, պաղեստինյան, ձախ ռադիկալ կազմակերպությունները: Այդուհանդերձ, արևմտյան երկրների մեծամասնությունում ցույցերը չեն հանգեցրել հրեական համայնքների դեմ հարձակումների: Բացառություն են Ֆրանսիան և Ավստրիան:
Ֆրանսիայում արձանագրված է հրեաների դեմ հարձակման 15 դեպք, Ավստրիայում`17հակասեմիտական գործողություն, որոնք ուղղակիորեն կապված են «Մավի Մարմարայի» իրադարձություններին:
Հաշվետվության մեջ ասվում է, որ Իրանը նախկինի պես հակասեմիտիզմը խթանող առաջին երկիրն է: Շարունակելով և ամրապնդելով իր կապերը ձախ արմատական կուսակցությունների հետ` Իրանը 2010 թվականին նշանակալիորեն ուժեղացրեց շփումները աջ ռադիկալների հետ` ներառելով Հունգարիայի, Հունաստանի, Ֆրանսիայի և Չիլիի նեոնացիստներին:
Անցյալ տարի նշանավորվել է քաղաքական ծայրահեղ աջ ուժերի ուժեղացմամբ, մասնավորապես` դա դրսևորվել է Գերմանիայում, Ավստրիայում, Հունաստանում, Շվեդիայում, ինչպես նաև Հունգարիայում:
Հունգարիայում ծայրահեղ աջ`JOBBIK կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ստացավ 386 տեղից 47-ը:
Ի դեպ, ԱՊՀ պետություններում հակասեմիտիզմի մակարդակը մնում է բավական ցածր դիրքերում: Այս հետազոտության արդյունքների հրապարակումը կապված է Հոլոքոստի միջազգային օրվա և հակասեմիտիզմի դեմ պայքարի օրվա` հունվարի 27-ի հետ:
Նյութը պատրաստեց Գոհար Բարսամյանը






Facebook
Tweet This
Email This Post
