Տեղաբաշխվել են 13 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսեր
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 24, 2011 16:26
Այսօր տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 159 մլն 140 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 159 մլն 140 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 978 787 910 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.5735 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4989 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 դիլեր:






Facebook
Tweet This
Email This Post
