Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. երեք մարդ վնասվածք է ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2011 13:26

Հունվարի 23-ին ժամը 07.16-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի Կապան-Նորաշենիկ ավ­տո­ճանապարհի 14-րդ կմ-ին հարակից տարածքում տեղի է ունեցել խմելու ջրի խողովակների վթար, ինչի հե­տևանքով ավտոճանապարհի այդ հատվածը ջրածածկվել է եւ ջրի մեջ ավտոմեքենա է մնացել, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգ­նու­թյու­նը:  Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը:  Ժամը 07.45-ին փրկարարների ուժերով ճանապարհի երթևեկելի հատված է դուրս բերվել Ս.Սարգսյանին պատկանող  «Օպել Վեկտրա» մակնիշի 51 ՕՕ 909 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հունվարի 22-ին ժամը 23.00-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կիլոնմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Սամանդ-411» մակնիշի և «Աուդի» մակ­նիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1954 թ. ծնված Նունուֆար Մարկոսյանը, «Սամանդ-411» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1963 թ. ծնված Զավեն Վիլոյանը  և ուղևոր 1954 թ. ծնված Նունե Վիլոյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխ­վել Վայք քաղաքի հիվանդանոց, որտեղ Զավեն և Նունե Վիլոյանները՝ ստա­նալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:

Ըստ բժիշկների` Ն. Մարկոսյանի վիճակը գնահատվում է բավարար:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply