Ահազանգել են, որ պատրաստվում են պայթեցնել Աբովյանի քաղաքապետարանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2011 13:00

Հունվարի 21-ին ժամը 11.21-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետարանի շենքը (Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 4 շենք) պատրաստվում են պայթեցնել:  Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության շնաբուծական խմբի աշխատակիցների հետ համատեղ քաղաքապետարանի շենքում անցկացրել են որոնողական աշխատանքներ, որի արդյունքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:  Ժամը 13.04-ին հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության շնաբուծական խմբի և ԱԱ աշխատակիցները մեկնել են Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչության շենք (Բարեկամության փողոց թիվ 1 շենք), որտեղ նույնպես տարվել են որոնողական աշխատանքներ: Պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:  Ժամը 14.26-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply