Հերացու փողոցում «ֆորդ» է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2011 12:57

Հունվարի 21-ին ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Արագած գյուղում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.00-ին, մարվել` 13.20-ին:  Այրվել են Ռ. Ավետիսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 100 քմ. մակերեսով և այնտեղ պահեստավորած 150 հակ անասնակեր:

Հունվարի 22-ին ժամը 19.14-ին տեղեկություն է ստաց­­վել, որ Սյունիքի մարզի  Մեղրի քաղաքում հրդեհ է բռնկվել:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.20-ին, մարվել` 19.30-ին:  Ամբողջությամբ այրվել է Ա. Հովհաննիսյանին պատկանող փայտե տնակը` 18 քմ. մակերեսով:

Հունվարի 23-ին ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այգեզարդ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.21-ին, մարվել` 19.22-ին:  Այրվել է Մ. Կարապետյանին պատկանող տան բակում պահեստավորած 250 հակ անասնակեր:

Նույն օրը ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցի թիվ 2 տան հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.32-ին, մարվել` 15.43-ին: Այրվել է խոտածածկ տարածք` 2500 քմ. մակերեսով:

Հունվարի 24-ին ժամը 06.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցի թիվ 3 շենքին հարակից տարածքում կայանած ավտոմեքենայում:  Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.05-ին, մարվել` 07.11-ին:  Ամբողջությամբ այրվել է Ռ. Բարսեղյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 08ԼՍ731 պետհամարանիշով ավտոմեքենան:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply