Գաղտնի տեղեկատվության արտահոսք. Պաղեստինը պատրաստ է զիջումների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2011 12:46

Պաղեստինի ազգային վարչակազմի ներկայացուցիչները համաձայնել են իսրայելացիներին զիջել Արևելյան Երուսաղեմի բոլոր շրջանները, որոնք նվաճել է Իսրայելը: Այդ մասին տեղեկացրել է Կատարի արաբալեզու` «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Ծանուցումներում տեղեկացվում է , որ տվյալները ստացվել են հազարավոր գաղտնի փաստաթղթերի արտահոսքից, որոնցում ներառված են Պաղեստինի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև բանակցությունները:

Ենթադրվում է, որ արտահոսքը իրականացրել է պաղեստինյան կողմը: « Ալ Ջազիրայի» ձեռքն ընկած փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ պաղեստինցի բանակցողները այլ հարցերում ևս զիջում են Իսրայելին, որպեսզի մոտենան Պաղեստինի պետության ստեղծմանը: Փաստաթղթերը շոշափում են զգայուն հարցեր` պաղեստինցի փախստականների վերադարձ,Իսրայելի և Պաղեստինի անվտանգության ծառայությունների միջև փակ բանակցություններ, Արևելյան Երուսաղեմի տարածքի փոխանակունմ Հորդանանի Արևմտյան ափի հետ, ինչպես նաև 2008-2009 թվականի սահմանագծում Գազայի Հատված ներխուժման մասին:

Ի դեպ, Պաղեստինի գլխավոր բանակցորդ Սաիբ Էրիքաթը հայտարարել է, որ բոլոր փաստաթղթերը սուտ են: Նա կասկածի է ենթարկել «Ալ Ջազիրայի» վկայաբերած բոլոր փաստաթղթերի իսկությունը և հայտարարել է, որ Պաղեստինի ղեկավարությունը երբեք ոչնինչ չի թաքցրել:

«Մենք մեր դիրքորոշումները չենք փոխել»,- հայտարարել է պաղեստինցի դիվանագետը: .«Եթե մենք համաձայնել ենք այնպիսի զիջումների` ներառյալ փախստականների հարցը, ինչո°ւ Իսրայելը մինչ այսօր չի համաձայնում խաղաղության համաձայնագրին»,- լրագրողներին հարցրել է պաղեստինցի դիվանագետը:

Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը, որ երկուշաբթի պետք է բանակցություններ վարի Հոսնի Մուբարաքի հետ, ևս կասկած է հայտնել տեղեկատվության արտահոսքի առնչությամբ:«Ես չգիտեմ, թե որտեղից է «Ալ Ջազիրան» հայթայթել այդ գաղտնի կատակները»,- հայտարարել է Աբբասը Կահիրեում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նյութը պատրաստեց Գոհար Բարսամյանը

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply