Ֆեյսբուքի օգտատերերի թիվը գերազանցել է 610 մլն-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2011 12:50

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի թիվը հասել է 610 մլն 730 հազար 360-ի: Ըստ Socialbakers-ի,  որը զբաղվում է  ֆեյսբուքյան հետազոտությամբ ու վիճակագրությամբ, վերջին ամսվա ընթացքում ԱՄՆ-ում օգտատերերի թիվն ավելացել է 1,228 մլն-ով` կազմելով 148,216 մլն: Օգտատերերի թվով 2-րդ երկիրը Ինդոնեզիան է` 34,329 մլն, այստեղ վերջին ամսվա ընթացքում գրանցվել է 2,199 մլն մարդ: Թուրքիայում ֆեյսբուքի օգտատեր է 25,127 մլն մարդ, Վրաստանում` 479 հազար 880, Ադրբեջանում` 312 հազար 720, Հայաստանում`120 հազար 600: Վերջին ամսվա ընթացքում Ֆեյսբուքի անդամ է դարձել 14 հազար հայաստանցի:

Ֆեյսբուքի օգտատերերի թիվը, սակայն, բոլոր երկրներում չէ, որ աճելու միտում ունի: Մեծ Բրիտանիայում, օրինակ, մեկ ամսվա ընթացքում 1 մլն մարդ հրաժարվել է ֆեյսբուքից, Ֆրանսիայում` 125 հազար մարդ, իսկ Վատիկանում` 840 մարդ: Այժմ Վատիկանում միայն 20 ֆեյսբուքի օգտատեր կա:

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply