“Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո” թեմայով քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2011 12:14

Հունվարի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման թեման էր “Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո”, որին մասնակցում էին Խորհրդի անդամ եւ ոչ-անդամ երկրները, որոնք շարունակական հետաքրքրություն են ցուցաբերում խաղաղաշինության ու վերականգնման դժվարին շրջանի գործընթացներին, քանի որ պատերազմի մեջ ներքաշված հասարակության համար էական նշանակություն ունի կարճաժամկետ կայունացումից երկարաժամկետ անվտանգության անցումը:

Ի թիվս ՄԱԿ-ի անդամ-երկրների, թեմատիկ այս քննարկմանը մասնակցել է նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, ով իր ելույթում նշել է, որ խաղաղաշինության համար անհրաժեշտ գործընթացները քննարկելիս ու իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ իրավիճակի յուրահատկությունը, հակամարտության պատճառներն ու հետեւանքները, որպեսզի առավել արդյունավետորեն իրականացվեն տուժած բնակչության կարիքների ապահովմանն ուղղված անհրաժեշտ ծրագրերը:

Այս համատեքստում, մասնավորապես կարեւորվել է հիմնական դերակատարների, այդ թվում պետությունների, տարածաշրջանային միջկառավարական կառույցների, միջազգային ֆինանսական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների համակարգված դերակատարումն ու համագործակցությունը` խաղաղության ու կայուն զարգացմանն ուղղված վերինտեգրման ու վերակառուցման ջանքերը հաջողությամբ իրականացնելու համար:

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply