Հազարավոր բելգիացիներ պահանջում են կառավարության ձևավորում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2011 12:05

Բելգիայում բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում: Բրյուսելի փողոցներ հազարավոր ցուցարարներ են դուրս եկել: Մարդիկ պահանջել են վերջ դնել երկրում քաղաքական ճգնաժամին:

Քաղաքացիներին հատուկ մտահոգում է  Բելգիայի պառակտման սպառնալիքը: Երկրում արդեն 7 ամիս է ` կառավարություն չկա: Բելգիայում  խորհրդարանական ընտրություններն անց են կացվել 2010 թվականի հունիսին:

Մինչ այժմ երկիրը ներկայացնող տարբեր քաղաքական ուժերը կառավարություն ձևավորելու հարցում համաձայնության չեն գալիս:

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply