ԱԻՆ-ը հայտարարում է փրկության գաղափարը խորհրդանշող հուշարձանի նախագծի մրցույթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2011 12:17

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ-ում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի հիմնադրման 20-ամյակի տոնակատարության շրջանակներում հայտարարում է փրկության գաղափարը խորհրդանշող հուշարձանի նախագծի մրցույթ:

Հուշարձանը պետք է մարմնավորի աղետների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման, գթասրտության, անձնվիրության, արտակարգ իրավիճակներին դիմակայելու կարողության գաղափարը:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 36-34-52 հեռախոսահամարով:

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply