Մեկ ամիս շարունակ Վանաձորում տավարի մսի փոխարեն ձիու միս են վաճառել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2011 12:01

Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները  հունվարի 21-ին պարզել են, որ 38-ամյա Արմեն Ն.-ն Լոռու մարզի տարբեր գյուղերից 2010 թ. նոյեմբերի վերջերից մինչև դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում գնել է 15 ձի, մորթել ու տավարի մսի փոխարեն Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում, մեկ կիլոգրամը 1.500-2.000 դրամով  վաճառել տարբեր անձանց:

Պարզվել է նաև, որ Արմեն Ն.-ն մի քանի անգամ, մեկ կիլոգրամը 1.500 դրամով, ձիու միս է վաճառել Վանաձորի կենտրոնական շուկայի մսավաճառներից մեկին, որն էլ իր հերթին մեկ կիլոգրամը 1.500-2.500 դրամով այն վաճառել է տարբեր քաղաքացիների:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1333 անգամ:
Print Friendly

Leave a Reply