Իրանը մի քանի նավեր ուղարկում է Միջերկրական և Կարմիր ծով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2011 11:47

DEBKAfile տեղեկատվական գործակալության տեղեկատվությամբ` Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեցակողմ բանակցությունների ձախողումից 1 օր անց Իրանը իր ռազմածովային ուժերի մի քանի նավ է փոխադրել  Միջերկրական և Կարմիր ծով: Ի դեպ, 1 շաբաթ առաջ ամերիկյան ավիակիրը հայտնվեց Արաբական ծովում: Եվ Իրանի այս գործողությունը սրա պատասխանն էր:

Իրանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ զորավարժություններին մասնակցում են 3-4 նավեր` ներառյալ իրանական արտադրության էսկադրային ականակիրը: Իսկ գլխավոր հրամանատարի տեղակալը պարզաբանել է, որ առաքելությունը կերկարաձգվի 12 ամիս և հնարավոր է` ավելի ուշ կմիանան մի քանի  նավեր:

2008 թվականի նոյեմբերից Իրանը մասնակցել է ծովահենության հակազդեցության միջազգային գործողություններին, իսկ այժմ Իրանի ռազմաօդային ուժերի մի քանի նավեր գտնվում են Ադենյան ծոցում:

Նյութը պատրաստեց Գոհար Բարսամյանը

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply