Թուրքիան ցնցված և վախեցած է Թիրքելի հանձնաժողովի եզրակացությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2011 11:08

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կիրակի գիշերը` հունվարի 23-ին, բացարձակ հերքել է Թիրքելի հանձնաժաղովի եզրակացությունները`, որը հետազոտում էր Mavi Marmara նավի կալանման հանգամանքները:

Մամուլի ասուլիսում Էրդողանը հայտարարել է.«Թիրքելի հաշվետվությունը արժեք չունի և դրան հավատալ չարժե»:

Թուրքիան հայտարարում է, որ սեփական հանձնաժողովը հետաքննություն է անցկացրել և  որոշել է, որ Գազայի Հատվածի շրջափակումը, ինչպես և նավատորմի դեմ գործողությունները համարվում են  միջազգային օրենսդրության խախտում: Անկարան , աղբյուրի խոսքով`«թե ցնցված է , թե վախեցած » Թիրքելի հանձնաժողովի եզրակացություններով:

Հիշեցնենք, որ Թիրքելի հանձնաժողովը «Մավի Մարմարա» թուրքական նավի կալանումը ՑԱԽԱԼ-ի կողմից համարում է օրինական:

Նյութը պատրաստեց Գոհար Բարսամյանը

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply