Հայաստանյան ընկերությունները մասնակցում են «Բեռլինյան կանաչ շաբաթ» ցուցահանդեսին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2011 10:56

Հունվարի 21-30-ը  Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում  գործում է «Բեռլինյան կանաչ շաբաթ» խորագրով ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ավելի քան 80 երկրների գործարարների և ագրոպարենային ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ, արդեն չորրորդ տարին անընդմեջ մասնակցում են նաեւ հայ գործարարները:Այն կազմակերպում է Գերմանիայի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը GTZ (գյուղատնտեսության տեխնիկական աջակցություն) ծրագրի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է շուրջ 70 ք.մ. ցուցադրական կահավորված տարածք, որտեղ ներկայացված են Հայաստանի 7 վերամշակող կազմակերպությունների` «Մուլտի–Ագրո»  ԳԱԿ ՍՊԸ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբիատ»  ԲԲԸ, Նոյ «Երևանի կոնյակի գործարան»  ՓԲԸ, «ՄԱՊ» ԲԲԸ, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ, « Թամարա Տատիկ»ՍՊԸ, «Սիս նատուրալ» ՍՊԸ ,  արտադրանքը:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply