Մարսել ուղևորվող զբոսանավի վրա հայտնաբերվել է H1N1 գրիպի նոր օջախ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 1, 2009 11:39

Մարսելի նավահանգիստ ուղևորվող զբոսանավի 4 ուղևորների մոտ հայտնաբերվել է А (H1N1)` խոզի գրիպի հարուցիչ:

Ինչպես հայտնել են Մարսելի ոստիկանությունից, այդ առիթով նավի ամբողջ ուղևորակազմին արգելված է լքել նավը: Ավելի վաղ նույն այդ նավում խոզի գրիպ էր հայտնաբերվել անձնակազմի 60 անդամի մոտ, ևս 70 մարդ կասկածի տակ էր:
Նեապոլից ժամանող «Voyager of the Seas» նավի վրա գտնվում են 3600 ուղևորներ և անձնակազմի 1500 անդամներ:

Այսօր Մարսել ժամանելուն պես նավ կբարձրանան ֆրանսիացի բժիշկները: Նրանք կանցկացնեն համաճարակային հետազոտություն, որի արդյունքներով որոշում կկայացվի` թույլ տալ ուղևորներին և անձնակազմի անդամներին ափ իջնել, թե ոչ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուրբաթ օրը նավը կանգ է առել Ֆրանսիայի միջերկրածովյան մեկ այլ նավահանգստում` Վիլֆրանշ-սյուր-Մեր քաղաքում: Անձնակազմի անդամներին արգելվել է ափ իջել, սակայն ուղեւորները, որոնց մեջ այդ ժամանակ չէին հայտնաբերվել հիվանդներ, չեն զրկվել քաղաքում զբոսնելու եւ էքսկուրսիաներին մասնակցելու հնարավորությունից:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply