Դիալիզի նոր կենտրոն է բացվել
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 24, 2011 10:45
Երևանում բացվել է դիալիզի նոր կենտրոն, որը գործում է «Սուրբ Աստղիկ» բժշկական համալիրում` նախկին«Մալաթիա» բժշկական կենտրոնում: Կենտրոնի բացմանը մասնակցել են առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, B braun-ի Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ երկրների, Ասիայի զարգացման պատասխաանտու Ֆրենկ Սիննինգը, նաև այլ հյուրեր արտերկրից. այս մասին հաղորդում է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:
1965թ. գործող «Մալաթիա» բժշկական կենտրոնը, որ ոչ մի անգամ չի վերանորոգվել այս ընթացքում, այսօր արդեն ներկայացել է բոլորովին այլ տեսքով: 2010 այս հիվանդանոցը հիմնովին վերանորոգվել է, դարձել միջազգային չափանիշներին համապատասխան կառույց` ՙՍուրբ Աստղիկ՚ անվամբ: Բժշկական համալիրում միաժամանակ դռներն է բացել խրոնիկ և սուր երիկամային անբավարավածությամբ հիվանդների համար նոր դիալեզի կենտրոնը:
ՀՀ ԱՆ հեմոդիալիզի գծով գլխավոր մասնագետ Գագիկ Պապիկյանի հավաստմամբ Հայաստանում դիալեզով հիվանդները 450-ն են, տարեցտարի աճում է նրանց թիվը: Ուստի, նման կենտրոնի ստեղծումը շատ արդիական էր:
Նշենք, որ հանրապետությունում խրոնիկ և սուր երիկամային անբավարավածությամբ հիվանդների բուժման համար տարբեր հիվանդանոցներ կան:






Facebook
Tweet This
Email This Post
