Գիշերը երեխայի ննջասենյակում լույսի առկայությունը վտանգավոր է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2011 10:34

Երեխայի ննջասենյակում գիշերը լույսի առկայությունը չափազանց վտանգավոր է, քանի որ դա կարող է հանգեցնել առողջական խնդիրների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Վեստի.ռու»-ն, նման եզրակացման են հանգել ամերիկացի գիտնականները` փորձ կատարելով երեխաների վրա: ԱՄՆ-ի նյարդաբանները եկել են այն եզրահանգման, որ քնի ժամանակ լույսի առկայությունը վատ է ազդում օրգանիզմում քիմիական բալանսի եւ ուղեղի կառուցվածքի վրա:

Գիտնականները նշել են նաեւ, որ դա կարող է հանգեցնել երեխաների տեսողության կամ լսողության կորստին: Նրանք խորհուրդ են տվել երիտասադ ծնողներին ուշադիր լինել, թե ինչ լուսավորությամբ են նրանք կահավորում երեխաների ննջասենյակները, որովհետեւ հաճախ հետո ստիպված են լինում թանկ վճարել այդ ամենի համար:

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply