Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2011 10:14

Հունվարի 22-ին և 23-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում  արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ: ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նշված երկու օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը “AK”, “CBD”, “Սև նետ”, “ПК”  և “УТЕС”  տիպի զինատեսակներից շուրջ 90 անգամ խախտելով հրադադարը`  հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 300 կրակոց:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Հրադադարի խախտման արդյունքում հայկական ուժերը կորուստներ չեն ունեցել:

Դիտվել է 2179 անգամ:
Print Friendly

Leave a Reply