Պորտուգալիայում նախագահական ընտրություններում հաղթեց գործող նախագահը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2011 5:15
Պորտուգալիայի գործող նախագահ  71-ամյա Անիբալ Կավակու Սիլվան կիրակի հաղթեց նախագահական  ընտրությունների առաջին փուլում:  99,1 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո նա հավաքեց ընտրողների  53,1 տոկոս ձայներ,հաղորդում է Բի-Բի-Սի-ն:
Նրա հակառակորդը  74-ամյա սոցիալիստ և բանաստեղծ  Մանուել Ալեգրեն ստացավ 19,7 տոկոս ձայն: Ընտրողների մասնակցությունը 46,7 տոկոս էր:
Բոլոր հարցումները  խոսում էին այն մասին ,որ գործող նախագահը ,որը ղեկավարում է երկիրը  2006 թ., կհաղթի առաջին փուլում: Հինգշաբթի Լիսաբոնում ելույթ ունենալով Կավակու Սիլվան կոչ արեց  ընտրողներին գնալ տեղամասեր ընտրելու և խոստացավ կայունության երաշխավոր  լինել Պորտուգալիայի համար ծանր ճգնաժամի պայմաններում: Հիմա  արկածախնդրության ժամանակը չէ,հայտարարեց նախագահը,որ նախկինում ղեկավարում էր աջ սոցիալ դեմոկրատական կուսակցությունը  և 10 տարի եղել էր վարչապետ:
Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply