Հակոբ Շահգալդյանը վերընտրվեց

Պաշտոնական, Օրվա լուր | | January 23, 2011 23:22

Այսօր` հունվարի 23-ին կայացած ընտրություններում Հակոբ Շահգալդյանը հաղթանակ է տարել անկուսակցական Մուշեղ Նիկողոսյանի նկատմամբ:

Նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է գրանցված մոտ 21 հազար ընտրողներից 9514-ը:

Հակոբ Շահգալդյանը ստացել է 8340 քվե, մինչդեռ նրա մրցակիցը ստացել է 792 քվե: Անվավեր քվեաթերթիկների թիվը 270-ն է:

Հակոբ Շահգալդյանը Կոտայքի մարզպետ, հանրապետական Կովալենկո Շահգալդյանի որդին է, իսկ Նիկողոսյանը նախկինում եղել է ՀՅԴաշնակցության անդամ, սակայն մի քանի տարի առաջ նրան հեռացրել են կուսակցությունից:

Թեկնածու Մուշեղ Նիկողոսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել էր, թե քաղաքում վախի մթնոլորտ է տիրում, իսկ գործող քաղաքապետը ահաբեկում եւ վարչական լծակներ է օգտագործում, մինչդեռ հենց նրա վստահված անձինք տեղամասերում հերքել էին Նիկողոսյանին` նշելով, որ որեւէ խախտում կամ ճնշում չեն նկատել:

Չարենցավանի եկեղեցու հարեւանությամբ, «Արամյանի օբյեկտում» նկատվել էին ԱԺ պատգամավորներ Արթուր Աղաբեկյանի, Վարդան Այվազյանի եւ Ռոբերտ Թովմասյանի մեքենաները: Վերջիններս, ըստ չարենցավանցիների, եկել էին` աջակցելու Մուշեղ Նիկողոսյանին, եւ աշխատանքները կոորդինացնում էին վերոնշյալ ռեստորանից:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply