«Դաշնամուր». Լևոն Մինասյանի ֆիլմն առաջին տեղում է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 23, 2011 12:13

Հունվարի 13-ին սկսվել և մինչը հունվարի 30-ը շարունակվում է  Le Monde ֆրանսիական հրատարակության կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին ներկայացված ֆրանսահայ ռեժիսոր` ծնունդով գյումրեցի, Լևոն Մինասյանի «Դաշնամուր» ֆիլմի քվեարկությունը:

Մրցույթին ներկայացված է 8 ֆիլմ: Լևոն Մինասյանի ֆիլմն այս պահին 6676 ձայնով գլխավորում է ֆիլմաշարը:  Ֆիլմի համար քվեարկել և  դիտել կարելի է  այստեղ:

20 րոպե տևողությամբ ֆիլմը գյումրեցի մի երիտասարդ դաշնակահարուհու մասին է, ով ծնվել է Երկրաշարժի օրն ու կորցրել ծնողներին:  Աղջիկն ապրում է երաժիշտ պապիկի հետ մի տնակում: Ֆիլմի դեպքերը ծավալվում են Երկրաշարժի դեպքերից 12 տարի անց, երբ աղջնակը պետք է մասնակցի միջազգային մրցույթի, և նախարարությունը նրանց տնակ է ուղարկում սպիտակ ռոյալ, որը չի տեղավորվում նրանց տնակում:

Ֆիլմի մասին պատմող տեսանյութը կարելի է տեսնել այստեղ:

Լևոն Մինասյանի ստեղծագործական գործունեությանը կարելի է ծանոթանալա այստեղ:

Դիտվել է 5824 անգամ:
Print Friendly

Leave a Reply