Ոստիկանության լեյտենանտը բռնվել է թմրանյութ վաճառելու պահին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 23, 2011 11:54

Քիչ առաջ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր տեղափոխվեց ոստիկանության լեյտենանտ Համլետ Մանուկյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա աշխատում է ՀՀ ճանապարհային ոստիկանության հատուկ դասակում («սպեց զվոդ») որպես տեսուչ:

Երեկ՝ հունվարի 21-ին Համլետ Մանուկյանը Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել է «չեռնյաշկա» տեսակի թմրամիջոց վաճառելու պահին:

Նա թմրամիջոցը վաճառել է քաղաքացի Ա.-ին, ում անունը չենք հրապարակում, նախաքննության շահերից ելնելով:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի  266 հոդվածի 1-ին մասի (Թմրամիջոցներ ձեռքբերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) հատկանիշներով: Նշված արարքը նախատեսում է 3-7 տարի ազատազրկում: Մեր տեղեկություններով նշված գործն ուղարկվելու է Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն:

Դիտվել է 1737 անգամ:
Print Friendly

Leave a Reply