Կիպրոսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին եւ հանդես է գալիս ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման օգտին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 23, 2011 0:07
Կիպրոսի Հանրապետությունը կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն: Ըստ նրա, Կիպրոսն ու Լեռնային Ղարաբաղը նման ճակատագրեր ունեն եւ այդ խնդիրների լուծումը պետք է բխի երկու երկրների ժողովրդների շահերից: Ստեֆանուն նաեւ ընդգծել է, որ Կիպրոսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին եւ հանդես է գալիս ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման օգտին՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Ըստ Gibragayer-ի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանի, խոսելով տարածքային ամբողջականության մասին, Ստեֆանուն նկատի ուներ ոչ թե Ադրբեջանը, այլ բաժանված Կիպրոսը:
Մինչդեռ, ադրբեջանական ,ԱՊԱե գործակալությունը Ստեֆանուին է վերագրել ,Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասինե բառերը, որոնք նա չի ասել:






Facebook
Tweet This
Email This Post
