Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 22, 2011 22:26
Հունվարի 21-ին, ժամը 14.30-ին, 1985 թ. ծնված Լիաննա Ս.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ մայրը` Աննա Հովհաննիսյանը, հունվարի 19-ին, ժամը 21.30-ին, իր անձնական օգտագործման «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել իր վարձակալած բնակարանից և չի վերադարձել:
Նույն օրը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ին` կամրջի տակ, կնոջ դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կնոջ ջնջխված դիակ:
Պարզվել է, որ նա ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհայտ կորած փնտրվող 46-ամյա Աննա Հովհաննիսյանն է:
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:






Facebook
Tweet This
Email This Post
