Երևանի քաղաքապետն ընդունեց Չինաստանի դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 22, 2011 20:57

Երևանի և Չինաստանի քաղաքների միջև համագործակցության ընդլայնման և փոխշահավետ ծրագրերի իրականացման խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի միջև:

Մինչ քննարկմանն անցնելը` դեսպանը նախ շնորհավորեց Կարեն Կարապետյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: <<Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Երևանը կունենա բուռն զարգացում և էլ ավելի կգեղեցկանա>>,- ընդգծեց Չինաստանի դեսպանը:
Կողմերը  հստակեցրին բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել ՉԺՀ քաղաքների հետ:

Դիտվել է 1569 անգամ:
Print Friendly

Leave a Reply