Աբբասը և Օլմերտը պայմանավորվել էին չկիսել Երուսաղեմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 22, 2011 19:47

Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը բացահայտել է բանակցությունների մանրամասները Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ, երբ բանակցություններ էր վարում Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի հետ:

<<Ալ Ջազիրայի>> հարցազրույցում Աբբասը հաստատել է, որ Երուսաղեմի բաժանման մասին համաձայնություն չի եղել: Պաղեստինի ղեկավարի խոսքով`խոսքն այն մասին էր, որ Սրբազան քաղաքը բաց պետք է լիներ բոլոր դավանանքների համար: Նա նաև նշել է, որ Տաճարի լեռան ինքնիշխանության հարցը ևս  չի դիտարկվել:

Աբբասը կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին` հիմնվել նախկին բանակցությունների ձեռքբերումների վրա:

Աբբասը նաև ընդգծել է, որ համընդհանուր փոխըմբռնում հնարավոր է, եթե Իսրայելը համաձայնի ճանաչել 1967 թվականի սահմանները`մասնակի փոփոխություններով:Ըստ որում` նա հնարավոր է համարում ապագա Պաղեստինի տարածքներում երրորդ կողմի ներկայացուցիչների ներկայությունը:

Մահմուդ Աբբասի ներկայիս հայտարարությունը հաստատում է 2008 թվականի օգոստոսին <<Մահարիվ>> թերթում հրատարակված տեղեկատվությունը:

Նյութը պատրաստեց Գոհար Բարսամյանը

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply