Հանդիպեցին Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները

Պաշտոնական, Օրվա լուր | | January 22, 2011 19:25

Հունվարի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած իր վրացի գործընկերոջը՝ Գրիգոլ Վաշաձեին:
Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին հայ-վրացական բազմաբովանդակ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը, առեւտրա-տնտեսական փոխգործակցության հարցերին, համատեղ ծրագրերի իրականացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, համոզմունք հայտնելով, որ բոլոր առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով:
Հանդիպմանը քննարկվեցին միջազգային կազմակերպություններում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցեր:
Ինչպես միշտ, հայ-վրացական բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները:
Հանդիպման տեսանյութերը կարելի է բեռնել հետեւյալ ինտերնետային կայքից` http://mail.mfa.am/video/video.html:-0-

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply