Բուլղարիան կմտնի եվրոյի տարածք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 1, 2009 15:21

Բուլղարիայի կառավարությունը պաշտոնական հայց կուղղի 2009-ի նոյեմբերին եվրոյի տարածք մտնելու համար:

Եվրոյի տարածք մուտք գործելու պայմանների համաձայն` Բուլղարիան պետք է միանա արտարժույթի փոխարժեքի ձևավորման մեխանիզմին: Այնուհետև` երկու տարվա ընթացքում, երկիրը պետք է կատարի Եվրոպական կենտրոնական բանկի մակրոտնտեսական նորմատիվների պահանջները, ինչի դեպքում երկիրը հնարավորություն կստանա եվրոն դնել շրջանառության մեջ: Ըստ կանխատեսումների` Բուլղարիայի` եվրոյի տարածքին միանալը տեղի կունենա ոչ շուտ, քան 2011-ի վերջին:

Bloomberg.com գործակալություն
Լուսանկարը` ikonomika.org

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply