Քննական միավորները փակցված են. հրմշտոցից Մանուշակ տատի ճնշումը բարձրացել էր

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 1, 2009 16:14

«Ժողովուրդ, ուզու՞մ եք` կարդամ բոլորի անունները, հա՞…… դե, ձեններդ կտրեք»,-գոռաց մի երիտասարդ, ով այս պահին ԵՊՀ  ֆիզկուլտուրայի ամբիոնի բակին հարող տարածքում մխրճված ամբոխի մեջ` փորձում էր իր հարազատի անունը գտնել քննական արդյունքների ցուցակներում:

Այս պահին ԵՊՀ-ում անասելի իրավիճակ է, հազարավոր մարդիկ միմյաց հրելով, գոռալով փորձում են իմանալ` արդյոք իրենց դիմորդն ընդունվել է բուհ, թե ոչ:

Ընդհանուր թվով 19 000 դիմորդներից դուրս են մնացել 1000-1500-ը:

«Էս ի՞նչ իրավիճակ է, չէի՞ն կարում մի նորմալ ձևի անեին, կամ ամեն ֆակուլտետ դիմած ուսանողներին կանչեին այդ ֆակուլտետ ու կարդային ընդունվածների անունները»,-ասաց Մանուշակ տատը, ում ճնշումը հրմշտոցից բարձրացել էր և մի կերպ դուրս էր եկել ժողովրդի միջից ու նստել հովին` սպասելով, թե երբ կարող է տեսնել թոռան անունը:

Հավաքվածներից ճարպիկները թառել էին  պատուհաններին ամրացված ճաղվանդակներին. ոմանք գոռում էին`«մամ,  ընդունվել եմ», ոմանք էլ` լուռ հեռանում:

Դիտվել է 1518 անգամ:
Print Friendly

Leave a Reply