Ութը զոհ`մասսայական սպանություն Ստավրոպոլում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2011 20:40

Ստավրոպոլում  քննիչներն ու կրիմինալիստները պարզում են մասսայական սպանության հանգամանքները:  Զոհերի  թիվը աճում է:  Այժմ  ութ  զոհ  կա` երեք կին ու  հինգ տղամարդ:  Դիակների վրա հայտնաբերվել են  կտրող-ծակող  գործիքի և հրազենի վերքեր:

Դեպքի վայրում են մարզի  քննչական կոմիտեի  Քննչական վարչության պետի պաշտոնակատար  Սերգեյ Դուբրովինը,որը անձամբ կղեկավարի  հետաքննությունը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Անցյալ տարի նոյեմբերին ամբողջ երկիրը ցնցվեց առանձնապես դաժան սպանությունից Կուշչևվյան կայարանում: Ֆերմեր Ամետովի տանը   դաժան սպանվել էին տասերկու մարդ`երեք ընտանիքի անդամներ: Սպանվածների մեջ երեք աղջիկ էին `ինը ամսեկան,մեկ  ու կես տարեկան,հինգ տարեկան  և   տասնչորս տարեկան տղա:  Բոլոր  կասկածյալները ձերբակալված են;

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply