Արտգործնախարարն ընդունեց Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | January 21, 2011 17:33
Հունվարի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը կարեւորեցին ՀՀ-ԵԽ ընդլայնվող համագործակցությունը եւ դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումները:
Թոմաս Համարբերգի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Զրուցակիցները անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մի շարք խնդիրների:






Facebook
Tweet This
Email This Post
