«Ներդրում հա­նուն ապագայի»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 21, 2011 17:25

Քսաներկու կին գորածարարներ Հայաստանից կմասնակցեն ս.թ. հունվարի 24-26-ը Ստամ­բուլում կայանալիք տարածաշրջանային համաժողովին, որը կազմակերպում է ԱՄՆ Պետքարտուղա­րու­թյունը` որպես գենդերային հավասարության հարցերով աշխատան­քային խմբի համանա­խա­գահ Ժողովրդավարությունների համայնքում: Սա առաջինն է այն երեք համաժողով­ներից, որն անցկացվում է Հարավային ու Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի կանանց համար և սրանով մեկնարկում է «Ներդրում հա­նուն ապագայի» ծրագիրը, որով նախատեսվում են փորձի փոխանակումներ, խորհրդատվու­թյուն և աշխատաժողովներ:

«Ներդրում հանուն ապագայի» նախաձեռնության միջոցով Միացյալ Նահանգները պար­­տա­վոր­վում է ներդրումներ կատարել հանուն Հարավարևելյան Եվրոպայի ու Եվրա­սիա­յի կա­նանց ապագայի` նրանց համար նոր տնտեսական հնարավորությունների մեծաց­մանն ու Արևմտյան Եվրոպայի երկրների, բազմակողմ կազմակերպությունների, մաս­նա­­գիտական ըն­կե­րակցությունների, համալսարանների և մասնավոր հատվածի հետ գոր­ծակ­­­ցության խո­րաց­­­մանն ուղղված հետևյալ միջոցներով. Հարավարևելյան Եվրոպայի ու Եվրասիայի կա­նանց համար գործարար ուսուցման, գործիքների ու ռեսուրսների, խորհրդատու-մենթոր­նե­րի և մասնագիտական կազմակերպությունների հասանելիության դյու­րացում. Եվրոպայում կա­նանց տնտեսական հնարավորությունների բարելավման գաղա­փարին նվիրված անձանց ցանցի ձևավորում. իրենց երկրի տնտեսությունում դրական տեղա­շար­ժեր կատարելու հա­մար անհրաժեշտ գործիքների, մասնավորապես` դրամաշնորհների, կրթա­­կան փոխանա­կում­­ների ու շարունակական խորհրդատվության ապահովում Հա­րավարևելյան Եվրոպայի ու Եվրասիայի կանանց համար. գործարար ոլորտի միջազգային ու տարածաշրջանային առա­ջադեմ գործիչների հետ քննարկումներ կանանց համար տնտե­սական հնարավորու­թյուն­­ների մեծացման հարցի շուրջ:

Ծրագրի հեռահար նպատակներից մեկը կին գործարարների ցանցի ձևավորումն է, ով­քեր կզբաղվեն ոչ միայն իրենց բիզնեսի հարցերով, այլ նաև որպես խորհրդատուներ հան­դես կգան գործարար դաշտ նոր մուտք գործող կանանց համար, ինչպես նաև կաշխատեն իրենց երկրներում գործարարության համար բարենպաստ միջավայր ապահովելու ուղղու­թյամբ:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply