Չինաստանը ԱՄՆ-ին միջուկային խոստում է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2011 17:07

Չինաստանը խոստացել է ԱՄՆ-ին չմասնակցել միջուկային սպառազինության մրցավազքին, և առաջինը չկիրառել միջուկային զենք: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ցզինտաոն` Վաշինգտոն կատարած իր քառօրյա այցի ընթացքում:

«Չինաստանը կհենվի պաշտպանական ռազմական քաղաքականության վրա և մտադիր չէ մասնակցել սպառազինությունների մրցավազքին»,- Հու Ցզինտաոյի խոսքը մեջբերում է ամերիկյան մամուլը:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply